Ամպային տեխնոլոգիաներ
Ներածություն
Բիզնես կիրառական ծրագրերը գնում են դեպի այսպես կոչված «ամպ»: Դա պարզապես տարօրինակություն չէ, անցումն ավանդական ծրագրային ապահովման մոդելներից համացանցին ձեռք է բերել հաստատուն արագություն վերջին 10 տարիների ընթացքում:
Ամպային տեխնոլոգիաները կամ ամպային համակարգչային գործողությունները( Cloud Computing )տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների մատուցման նոր մոդելներ են, որոնք համացանցի միջոցով տրամադրում են դինամիկ, մասշտաբային և հաճախ վիրտուալ ռեսուրսներ։ «Ամպ» տերմինը բնորոշում է բարդ ենթակառուցվածքի կերպար, որը քողարկում է բոլոր տեխնիկական մանրամասնությունները։ Այդ դեպքում տեղեկատվությունը մշտապես պահպանվում է համաշխարհային ցանցի սերվերներում և ժամանակավորապես պահպանվում է հաճախորդի համակարգչում։
Կյանքն ամպային տեխնոլոգիաներից առաջ
Ավանդական բիզնես կիրառական ծրագրերը միշտ եղել են շատ բարդ և թանկ: Տեխնիկական միջոցների և դրանք աշխատեցնելու համար անհրաժեշտ ծրագրային ապահովման քանակը և բազմազանությունն ապշեցնող են: Այդ միջոցները տեղակայելու, փոխդասավորելու (configure), փորձարկելու, ղեկավարելու, անվտանգությունն ապահովելու և թարմացնելու համար անհրաժեշտ է փորձագետների մի ամբողջ թիմ:
Երբ այս ջանքերը բազմապատկում ենք տասնյակ կամ հարյուրավոր կիրառական ծրագրերի, հեշտությամբ կարող ենք տեսնել, թե ինչու ՏՏ լավագույն բաժիններով խոշորագույն ընկերությունները չեն ստանում իրենց անհրաժեշտ կիրառական ծրագրերը, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին հնարավորություն չի մնում:
Ամպային տեխնոլոգիաներ` ավելի լավ տարբերակ
Ամպային տեխնոլոգիաների դեպքում վերանում են հնարավոր գլխացավերը, որովհետև տեխնիկական միջոցների և ծրագրային ապահովման կառավարման համար պատասխանատվություն է կրում փորձառու վաճառողը, ինչպիսին է օրինակ Salesforce.com ընկերությունը: Salesforce.com ընկերությունը ձեռնարկության ամպային տեխնոլոգիաների ընկերություն է: Ընդհանուր ենթակառուցվածքը (shared infrastructure) ենթադրում է, որ այն աշխատում է որպես համակարգային ծրագիր, որը նախատեսված է որոշակի, հաճախ օժանդակ (ծառայողական) գործառույթի կատարման համար (utility)` օգտվողը վճարում է միայն նրա համար, ինչն իրեն հարկավոր է, թարմացումներն իրականացվում են ավտոմատ, իսկ փոփոխությունները` հեշտ:
Ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված կիրառական ծրագրերը (Cloud-based apps) կարող են պատրաստ լինել և աշխատել մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում և նրանք ավելի քիչ արժեն: Ամպային տեխնոլոգիաների կիրառական ծրագրի (cloud app) դեպքում պարզապես բացում են զննարկիչը (browser) և օգտագործում են այն:
Բիզնես ընկերությունները վարում են բոլոր տեսակի կիրառական ծրագրեր այսպես կոչված «ամպում», ինչպես` հաճախորդների հետ հարաբերությունների կառավարումը (ՀՀՀԿ), մարդկային ռեսուրսներ, հաշվապահական հաշվառում և շատ ավելին: Աշխարհի որոշ խոշորագույն ընկերություններ տեղափոխեցին իրենց կիրառական ծրագրերը այսպես կոչված «ամպ» salesforce.com ընկերության օգնությամբ` առկա ենթակառուցվածքի անվտանգությունը և հուսալիությունը խստորեն փորձարկելուց հետո:
Քանի որ ամպային տեխնոլոգիաներն ավելի ու ավելի ժողովրդականություն են վայելում, հազարավոր ընկերություններ ուղղակի վերամակնիշավորում են (rebranding) իրենց ոչ ամպային (cloud) արտադրանքները և ծառայությունները որպես «ամպային տեխնոլոգիաներ» (“cloud computing”): Միշտ հարկավոր է ավելի խորը ուսումնասիրել, ամպային առաջարկությունները գնահատելու համար և հիշել, որ եթե պետք է գնել և կառավարել տեխնիկական միջոցներ և ծրագրային ապահովում, այն, ինչ տեսանելի է, իրականում ամպային տեխնոլոգիաներ չեն` այլ կեղծ ամպ:
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ >>>









