Cloud 2: Շարժունակություն և համագործակցություն (Mobility and collaboration)
Ամպային տեխնոլոգիաների վերջին նորարարությունները բիզնես կիրառական ծրագրերը դարձնում են նույնիսկ ավելի շարժունակ և համագործակցային, հայտնի սպառողական կիրառական ծրագրերի նման, ինչպիսիք են Facebook և Twitter: Որպես սպառողներ, մենք այժմ ակնկալում ենք, որ մեզ հետաքրքրող տեղեկատվությունը մեզ հասնի իրական ժամանակում և ամպերում գործարար կիրառական ծրագրերը նույնպես այդ ուղղությամբ են շարժվում: Ամպ 2-ի դեպքում ձեր աշխատանքին համաքայլ գնալը նույնքան հեշտ է, որքան Facebook սոցիալական ցանցում ձեր անձնական կյանքին համաքայլ գնալը:
Ի՞նչ է ամպային տեխնոլոգիան
Ամպային տեխնոլոգիաները վեբի վրա հիմնված տեխնոլոգիա է, որի օգնությամբ համացանցի միջոցով պահանջի դեպքում համակարգիչներին և այլ սարքերին (օրինակ` սմարտֆոններ) տրամադրվում են ընդհանուր ռեսուրսներ (shared resources), ծրագրային ապահովում և տեղեկատվություն:
Ամպային տեխնոլոգիաներն օգտագործում են համացանցը և կենտրոնական հեռավոր սերվերները (remote servers) տվյալները և կիրառական ծրագրերը պահպանելու համար: Ամպային տեխնոլոգիաները թույլ են տալիս սպառողներին և բիզնես ընկերություններին կիրառական ծրագրերն օգտագործել առանց տեղակայման և մուտք գործել իրենց անձնական ֆայլեր համացանց հասանելիությամբ ցանկացած համակարգչից: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս շատ ավելի արդյունավետ համակարգչային գործողություններ (computing)` կենտրոնացնելով պահպանումը, հիշողությունը, վերամշակումը և թողունակությունը (bandwidth):
Ամպային տեխնոլոգիաների պարզագույն օրինակ է Yahoo կամ Google (Gmail) էլեկտրոնային փոստը և այլն: Դրանք օգտագործելու համար օգտվողին անհրաժեշտ չէ ծրագրային ապահովում կամ սերվեր: Սպառողին միայն անհրաժեշտ է համացանց միացում, և նա կարող է ուղարկել էլեկտրոնային նամակներ: Սերվերի և էլեկտրոնային փոստի կառավարման ծրագրային ապահովումը ամպում է (համացանցում) և լիովին կառավարվում է Yahoo, Google-ը և այլ ամպային ծառայության (cloud service) մատակարարի կողմից: Սպառողը օգտագործում է միայն ծրագրային ապահովումը և վայելում է առավելությունները:
Մակարդակներ և կատեգորիաներ
Ամպային տեխնոլոգիաների ծառայությունները բաժանվում են հետևյալ մակարդակների (շերտերի) և կատեգորիաների`
- Մակարդակ` Հաճախորդ
- Կատեգորիա` ամպային հաճախորդներ (Cloud clients)
- Մակարդակ` Կիրառական ծրագիր
- Կատեգորիա` ամպային կիրառական ծրագրեր կամ ծրագրային ապահովումը որպես ծառայություն(Cloud applications or Software-as-a-Service (SaaS))
- Մակարդակ` Պլատֆորմ
- Կատեգորիա` ամպային պլատֆորմներ կամ պլատֆորմը որպես ծառայություն (Cloud platforms or Platform-as-a-Service (PaaS))
- Մակարդակ` Ենթակառուցվածք
- Կատեգորիա` ամպային ենթակառուցվածք կամ ենթակառուցվածքը որպես ծառայություն (Cloud infrastructure Infrastructure-as-a-Service (IaaS))
- Մակարդակ` Սերվեր
- Կատեգորիա` Սերվերներ
Թվարկված կատեգորիաներից յուրաքանչյուրը ծառայում է տարբեր նպատակի և առաջարկում է տարբեր արտադրանքներ ձեռնարկությունների և ֆիզիկական անձանց համար ողջ աշխարհում:
Ամպային հաճախորդներ (Cloud clients)
Ամպային հաճախորդը (Cloud client) բաղկացած է համակարգչային տեխնիկայից և/կամ համակարգչային ծրագրային ապահովումից, որը հիմնված է ամպային տեխնոլոգիաների վրա կիրառական ծրագրերի տրամադրման համար, կամ որը հատուկ նախագծված է ամպային ծառայությունների տրամադրման համար և, որը ցանկացած դեպքում, ըստ էության անիմաստ է առանց դրա: Օրինակները ներառում են որոշ համակարգիչներ, հեռախոսներ և այլ սարքեր, օպերացիոն համակարգեր և զննարկիչներ (browsers):
Ամպային կիրառական ծրագրեր կամ ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SaaS)
Ամպային կիրառական ծրագրերը կամ «ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SaaS)» տրամադրում էծրագրային ապահովումը որպես ծառայություն համացանցի միջոցով` վերացնելով կիրառական ծրագրերը հաճախորդի անձնական համակարգիչների վրա տեղակայելու և գործարկելու անհրաժեշտությունը և պարզեցնելով սպասարկումը և աջակցությունը: Մարդիկ հակված են օգտագործել «SaaS» և «cloud» տերմինները փոխարինաբար, երբ իրականում դրանք երկու տարբեր հասկացություններ են: Հիմնական բնութագրերը ներառում են`
- Կոմերցիոն եղանակով հասանելի (այսինք, ոչ հատուկ պատվերով մշակված) ծրագրային ապահովման ցանցային հասանելիություն և կառավարում:
- Գործողություններ, որոնք կառավարվում են կենտրոնական վայրերից, ոչ թե յուրաքանչյուր հաճախորդի վայրից` հնարավորություն տալով հաճախորդներին ֆիզիկապես հեռու գտնվելով ցանցի միջոցով մուտք գործել կիրառական ծրագրեր:
- Կիրառական ծրագրերի տրամադրում, որն ըստ էության ավելի մոտ է մեկը մի քանիսին մոդելին (եզակի դեպք, բազմավարձակալ ճարտարապետություն (multi-tenant architecture)), քան մեկը մեկին մոդելին:
- Կենտրոնացված հնարավորությունների թարմացում, ինչը կանխում է սխալի օպերատիվ ուղղման համար բեռնվող ծրագրերի (downloadable patches) և արդիականացումների անհրաժեշտությունը:
Այսպիսով, ծրագրային ապահովումը որպես ծառայություն տվյալների շտեմարանի մշակում :Քանի որ ծառայության մատակարարը տեղադրում է (hosts) և՛ կիրառական ծրագրեր, և՛ տվյալներ, վերջնական օգտվողը ազատ է ցանկացած վայրից ծառայությունից օգտվելու համար: ամպային մոդելում վաճառողը մատակարարում է տեխնիկական միջոցների ենթակառուցվածքը, ծրագրային ապահովման արտադրանքը և փոխազդում է օգտվողի հետ առաջնային (front-end) պորտալի միջոցով: Ծրագրային ապահովումը որպես ծառայություն շատ լայն շուկա է: Ծառայությունները կարող են ներառել ամեն ինչ սկսած վեբի վրա հիմնված էլեկտրոնային փոստից մինչև գնումների վերահսկում և
Ամպային պլատֆորմներ կամ պլատֆորմը որպես ծառայություն (PaaS)
Ամպային պլատֆորմի ծառայությունները կամ «Պլատֆորմը որպես ծառայությունը (PaaS)» տրամադրում են համակարգչային գործողությունների համար նախատեսված պլատֆորմը և/կամ լուծումների փաթեթը որպես ծառայություն` հաճախ գործածելով ամպային ենթակառուցվածքը և պահպանելով ամպային կիրառական ծրագրերը: Այն նպաստում է կիրառական ծրագրերի կիրարկմանը առանց հիմքում ընկած տեխնիկական միջոցների և ծրագրային ապահովման մակարդակները գնելու և կառավարելու ծախսի և բարդության:
Այսպիսով պլատֆորմը որպես ծառայություն ամպում սահմանվում է որպես ծրագրային ապահովման և արտադրանքի մշակման գործիքների ամբողջություն` տեղադրված մատակարարի ենթակառուցվածքում: Ծրագրավորողները կիրառական ծրագրեր են ստեղծում մատակարարի պլատֆորմում համացանցի միջոցով: Պլատֆորմը որպես ծառայության (PaaS) մատակարարները կարող են օգտագործել կիրառական ծրագրի ինտերֆեյսներ (APIs: application program interfaces), վեբ պորտալներ կամ համակարգչի` որն իրականացնում է կապը երկու լոկալ ցանցերի միջև (gateway), ծրագրային ապահովում` տեղակայված հաճախորդի համակարգչի վրա: Force.com-ը (որը Salesforce.com ընկերության արդյունք է) և GoogleApps-ը պլատֆորմը որպես ծառայության (PaaS) օրինակներ են: Ծրագրավորողները պետք է իմանան, որ ներկայումս ամպում չկան փոխգործունակության կամ տվյալների դյուրատարության (portability) չափորոշիչներ: Որոշ մատակարարներ թույլ չեն տա, որ իրենց հաճախորդների կողմից ստեղծված ծրագրային ապահովումը տեղափոխվի մատակարարի պլատֆորմից:
Ամպային ենթակառուցվածքը կամ ենթակառուցվածքը որպես ծառայություն (IaaS)
Ամպային ենթակառուցվածքի ծառայությունները, որոնք հայտնի են նաև որպես «Ենթակառուցվածքը որպես ծառայություն (IaaS)», տրամադրում են համակարգչային ենթակառուցվածքը` սովորաբար պլատֆորմի վիրտուալացման միջավայրը, որպես ծառայություն: Սերվերներ, ծրագրային ապահովում, տվյալների կենտրոնի տարածք (data-center space) կամ ցանցային սարքավորումներ գնելու փոխարեն հաճախորդները գնում են այդ ռեսուրսները որպես լիովին արտապատվիրված (outsourced) ծառայություն: Մատակարարները սովորաբար նման ծառայությունները ստեղծում են համակարգչային գործողությունների հիման վրա և սովորաբար սպառված ռեսուրսների քանակը (և, հետևաբար, ծախսերը) արտացոլում է գործունեության մակարդակը: Ենթակառուցվածքը որպես ծառայություն (IaaS) ծագել է վիրտուալ մասնավոր սերվերի առաջարկությունների արդյունքում:
Այսպիսով, ենթակառուցվածքը որպես ծառայություն (IaaS), ինչպիսին է Amazon Վեբ Ծառայությունները, տրամադրում է վիրտուալ սերվերների օրինակներ եզակի IP-հասցեներով և պահանջվող պահպանման բլոկներով: Հաճախորդները օգտագործում են մատակարարի կիրառական ծրագրի ինտերֆեյսը (API) իրենց վիրտուալ սերվերները և պահպանումները սկսելու, դադարեցնելու, մուտք գործելու և կարգավորելու համար: Ձեռնարկությունում, ամպային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ընկերությանը վճարել միայն այնքան տարողության համար, որքան անհրաժեշտ է, և ավելին առցանց ներկայացնել (bring more online as soon as required) անհրաժեշտության դեպքում: Քանի որ այս` վճարիր միայն օգտագործածի դիմաց (pay-for-what-you-use) մոդելը նման է այն ձևին, որով սպառվում է էլեկտրաէներգիան, վառելիքը և ջուրը, այն երբեմն անվանում են կենցաղային ծառայությունների համակարգչային գործողություններ:
հատվածաբար վերատպված է՛ itinfo.am-ից




