Ինչպես պաշտպանվել վիրուսներից
Երբ ակտիվանում է վիրուսով վարակված ֆայլը կառավարումը միանգամից անցնում է վիրուսին, որը սկսում է իրականացնել իր վնասակար գործողությունները, ինչպես նաև զուգորդվում է ուրիշ ծրագրերի հետ: Այնուհետև կատարվում է վերադարձ այն գործողություններին, որոնք կատարվում էին համակարգչում: Համակարգչի բարձր արագագործության դեպքում այդպիսի «շեղումը» բացարձակ աննկատ է մնում օգտվողի համար: Հասցված վնասը կարող է հայտնաբերվել հետագայում: Վիրուսի առկայության արտաքին արտացոլումները լինում են տարբեր.
Օրինակ`
- Էկրանի անշարժացումը
- Չնախատեսված նամակի հայտնվելը էկրանի վրա
- Վարակված ֆայլերի ստեղծման ժամանակի և տարեթվի փոփոխումը
- Համակարգչի «կախումը»
- Համակարգչի վթարային անջատվելը
- Ինֆորմացիոն ֆայլերի ոչնչացումը, կամ դրանց մասամբ վնասումը
- Համակարգչի աշխատանքի դանդաղեցումը
- Ստեղնաշարից գրելու արգելափակումը
- Կոշտ սկավառակին ձայնագրելու հնարավորության արգելափակումը
-
Համակարգչի այլ տեսակի անսովոր «պահելաձևը»
Օգտվողների համար չափազանց մեծ վտանգ է ներկայացնում վիրուսի այնպիսի գործողությունը, ինչիպիսին է կոշտ սկավառակի ֆորմատավորումը, որին անմիջապես հետևում է կոշտ սկավառակի ողջ ինֆորմացիայի արագ ոչնչացումը:
Քանի որ վիրուսերից ոչ ոք ապահովված չէ, ապա կարելի գոնե վիրուսով վարակվելու վտանգը հասցնել նվազագույնի: Դրա համար անհրաժոշտ է հետևել մի քանի պարզ կանոնների:
1) Բոլոր դիսկետները որոնք միացված են եղել այլ համակարգչի պետք է անպայման ստուգել ցանկացած հասանելի հակավիրուսային ծրագրով: Այդպիսի ծրագրերը ոչ միայն հայտնաբերում են վիրուսները, այլ նաև «բուժել» սկավառակը:Դա հատկապես վերաբերում է խաղային ծրագրերին, քանի որ մեծամասամբ վիրուսները տարածվում են հենց դրանց միջոցով:
2) Ստուգում պետք է իրականացնել այն ֆայլերի նկատմամբ, որոնք ստացվել են ներքին կամ արտաքին ցանցերից:
3) Հակավիրուսային ծրագրերի պաշտպանական բազաները շատ շուտ հնանում են, դրա համար խորհուրդ է տրվում մշտապես թարմացնել այն:
4) Չանջատել դիսկետայից զապիսի պաշտպանությունը ամենօրյա օգտագործման ժամանակ, եթե այն նախատեսված չէ խնդրի լուծման մեջ:
5) Վիրուսի հայտնաբերման դեպքում ոչ մի բան չնախաձերնել, քանի որ դա կարող է բերել այն ինֆորմացիայի կորստին, որը դեռ կարելի էր կանխել: Ամենաճիշտը այդպիսի իրավիճակում դա համակարգչի անջատելն է, որպիսի դադարեցնել վիրուսի գործողությունները: Հակավիրուսային ծրագրի ներդրումից հետո, որի կարգավորումներում նախատեսված է ոչ միայն ինֆորմացիոն ֆայլերի հայտնաբերումը, այլ նաև դրանց «բուժումը»: Եթե վիրուսների հայտնաբերման և «բուժման» գործողությունները ավարտվում են, ապա հակավիրուսային ծրագիրը տեղեկացնում է օգտվողին վիրուսների բացակայության մասին: Բայց անպայման պետք է հիշել, որ հակավիրուսային ծրագիրը մշտապես պետք է լինի թարմացված:
Վերջին ժամանակներում ինտերնետով աշխատելու ժամանակ, հատկապես Էլեկտրոնային փոստերից օգտվելու ժամանակ, երբ օգտվողները բացում էին նամակները: Դրա համար այստեղ նույնպես պետք է իմանալ մի քանի պարզ կանոններ:
1) Չբացել նամակին կցված անծանոթ ֆայլերը, բացառությանբ այն դեպքի երբ տեղեկացված եք դրանց առկայության մասին:
2) Չբացել նամակին կցված անծանոթ ֆայլերը, որոնք ուղղարկված են հակավիրուսային լաբորատորիաներից, քանի որ լաբորատորիաները երբեք չեն զբաղվում ֆայլերի տարածմամբ:
3) Չբացել նամակին կցված անծանոթ ֆայլերը, եթե նամակի վերնագիրը և նամակը դատարկ են:
4) Ջնջել բոլոր կասկածելի նամակները:
ցանկացած թույնի դեմ վաղ թե ուշ կարելի է գտնել իր հակաթույնը: Այդպիսի հակաթույները համակարգչային աշխարհում դարձել են այն ծրագրերը որոնք կոչվում են հակավիրուսային ծրագրեր:
Այդ ծրագրերը կարելի է դասակարգել 5 խմբերի:
Ֆիլտրեր, հայտնաբերողներ, վերաքննիչներ, բժիշկներ և հակաթույնիչներ
Հակավիրուսային ֆիլտրերը դրանք այն ծրագրերն են, որոնք օգտվողին տեղեկացնում են այն մասին, երբ որևէ ծրագիր փորձում է ձայնագրվել սկավառակի վրա, նաև այլ կասկածելի գործողությունների մասին(օրինակ CMOS ծրագրի կարգավորումների փոփոխումը): Այդ ամենին զուգահեռ համակարգիչը օգտվողին լրացուցիչ հարցնում է տվյալ գործողության թույլատրման կամ արգելման մասին: Այս ծրագիրը ունիվերսալ է, քանի որ աշխատում է ոչ միայն հայտնի այլ նաև անհայտ վիրուսների դեմ, որը չի կարելի ասել հայտնաբերող հակավիրուսային ծրագրի հետ, որը ի տարբերություն ֆիլտրային հակավիրուսի աշխատում է միայն կոնկրետ վիրուսների դեմ, որոնք հայտնի էին եղել ծրագրավորողին այդ հակավիրուսը գրելու ժամանակ: Այնպիսի հակավիրուսները ինչպիսին է ֆիլտրային հակավիրուսը, շատ օգտակար են ներկա ժամանակներում, երբ ցանցում մեծ տարածում են գտել վիրուս-մուտանտները, որոնք չունեն մշտական կոդ: Բայց ֆիլտր-հակավիրուսները չեն կարող հակազդել այն վիրուսներին որոնք ազդում են BIOS-ին, նաև BOOT վիրուսները որոնք ակտիվանում են մինչև հակավիրուսային ծրագրի միանալը: Տվյալ հակավիրուսի թերությունների շարքին է դասվում նաև այն, որ ինչ որ գործողություն իրականացնելու ժամանակ այն չափից շատ հարցումներ է անում, որոնց պատասխանելը շատ ժամանակատար է: Որոշ ֆիլտր-հակավիրուսների տեղադրման ժամանակ կարող են կոնֆլիկտներ առաջանալ որոշ բազային ծրագրերի հետ, որոնք ուղղակի կդադարեն աշխատել:
Ավելի մեծ տարածում ունեն հայտնաբերիչ-հակավիրուսները:Այս տեսակի ամենատարածված ներկայացուցիչներ են Kaspersky, Doctor Web, Nod, Avira հակավիրուսային ծրագրերը: Հայտնաբերիչ-հակավիրուսները նախատեսված են որոշակի վիրուսների համար: Դրանք հիմնված են վիրուսների կոդերի հերթականության համեմատությամբ, ստուգվող ծրագրերի կոդերի հետ:
Շատ հայտնաբերիչ-հակավիրուսներ կարողանում են նաև «բուժել» վարակված ֆայլերը կամ սկավառակները`ջնջելով դրանցում գտնվող վիրուսները(բնականաբար «բուժվում» են միայն այն վիրուսները, որոնք մինչ այդ հայտնի են եղել հայտնաբերիչ-հակավիրուսին): Այս հակավիրուսային ծրագրերը պետք է մշտապես թարմացնել, քանի որ դրանք շատ շուտ են «հնանում» և չեն կարողանում հայտնաբերել նոր տեսակի վիրուները:
Վերաքննիչ-հակավիրուսները- դրանք այն ծրագրերն են, որոնք ստուգում են ֆայլերի և սկավառակի սիստեմային հատվածների տեղեկությունները և համեմատում են այդ նույն ֆայլերի արդեն նախորոք վերցված ինֆորմացիայի հետ: Այդ ամենի հետ մեկտեղ ստուգվում է BOOT-սեկտորը, FAT-ցուցակը նաև ֆայլերի երկարությունը, ստեղծման ժամանակը, ատրիբուտները և այլն: Անալիզի ենթարկելով վերաքննիչ-հակավիրուսի հրահանգները օգտվողը կարող է իմանալ արդյոք վիրուսի պատճառով են տեղի ունեցել փոփոխությունները թե ոչ:
ԵՎ վերջին խմբին են դասվում ամենաանարդյունավետ հակավիրուսները`հակաթույնիչներ : Հակաթույնիչները ներդնում են ֆայլի մեջ որևէ կոնկրետ վիրուս այնպես, որ իրական վիրուսը այն շրջանցում է կարծելով, որ այն արդեն վարակված է:




