Վիրուսները

0
Վիրուսները

       Որոշ վիրուսներ կարող են վարակել օպերացիոն համակարգը միայն այն դեպքում, երբ օպերացիոն համակարգի բեռնավորումը տեղի է ունեցել վիրուսով վարակված կոշտ սկավառակից: Որոշ ծրագրեր ճիշտ են աշխատում միայն այն դեպքում,երբ հակարգիչը բեռնավորվել է այն կրող սկավառակից: Գոյություն ունեն նաև բազմաֆունկցիոնալ վիրուսներ, որոնք օգտագործում են հարձակման մեթոդների տարբեր կոմբինացիաներ: Բազմաֆունկցիոնալ վիրուսները և ֆայլային վիրուսները ընդամենը պահանջում են վարակված ծրագրի իրագործում:
       Ճիշտ չէ, թե վիրուսները տարածվում են միայն com կամ exe ընդլայնումով: Համարյա բոլոր վիրուսային ինֆեկցիաների բոլոր վիրուսների 80 տոկոսը կապված է բեռնավորվող սեկտորի հետ: Այդ պատճառով վիրուսները չեն սահմանափակվում միայն .com կամ .exe ֆայլերով: Windows-ի միջավայրում գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ ֆորմատներ վիրուսների տարածման համար: Օրինակի համար կարող եմ բերել սկզբնային բեռնավորման 2 ֆայլ, որոնք ապահովում են համակարգչի աշխատանքը DOS: MSDOS.SYS, IO.SYS:
       Սարքերի դրայվերները նույնպես հաճախ ունենում են .sys ընդլայնում, հնարավոր է նաև .bin ընդլայնում: Windows-ում հաճախ օգտագործվում է դինամիկ գրադարանային կապ .dll ընդլայնմամաբ: Windows-ի ներքին ֆունկցիաների մեծ մասը նկարագրվում են որպես դինամիկ գրադարանային կապեր: Սովորաբար DLL ֆայլերն օգտագործվում են մեկ կամ մի քանի ծրագրերի կողմից միաժամանակ: Այս ընդլայնումով ֆայլերը նույնպես կարող են պարունակել վիրուսներ:
       Վիրուսի մի նոր տիպ էր հայտնաբերվել, որը տարածվում էր Microsoft Word-ի միջոցով: Տիպիկ օպերացիաների ավտոմատացման համար օգտագործվում են մակրոմանդներ: Նրանցում հայտնաբերվել էր Word Prank, որը գրված էր word basic-ի համար: Word ֆայլերի բեռնավորումը, որը պարունակում է մակրոմանդա prank, վարակում է NORMAL.DOT ֆայլը, որը իր հերթին վարակում է մյուս բոլոր բաց փաստաթղթերը: Prank-ը անվնաս վիրուս է, բայց ավելորդ գլխացավանք է: Յուրաքանչյուր ֆայլ, որն ընդունակ է բեռնավորման, դա պոտենցյալ տիրույթ է, որտեղ կարող է թափանցել վիրուսը:
       Մի խոսքով համակարգչային վիրուսը դա ոչ մեծ չափերի, հատուկ գրված ծրագիր է, որը կարող է ներդնել իր կրկնօրինակները համակարգչային ծրագրերի, դիսկերի սիստեմային հատվածների, դրայվերների, դոկումենտների և այլ ֆայլերի մեջ, և այդ վիրուսների կրկնօրինակները պահպանում են «բազմացման» ունակությունը: Վիրուսների այսպիսի ներդրման և «բազմացման» գործընթացը կոչվում է վարակում, իսկ այն ծրագիրը կամ ֆայլը, որը պարունակում է վիրուս կոչվում է վարակված: Վիրուսային ծրագրերը արագ և լայն տարածում են ստանում ծրագրային ֆայլերի միջավայրում`հիմնականում վարակելով .exe, .com, .sys ֆորմատներով ֆայլերը: Մի խոսքով վիրուսային ծրագրեր են կոչվում այն ծրագրերը, որոնք նախատեսված են համակարգչի այս կամ այն ծրագիրը խախտելու համար:
       Վիրուսային ծրագրերը ստեղծվում և տարածվում են հետևյալ նպատակներով.
       1. Մրցակցության պայմաններում մրցակիցների աշխատանքի խախտման համար:
       Օրինակ` Երկու ընկերություններից որևէ մեկը կարող են վիրուսային ծրագրերի միջոցով խափանել մյուս ընկերության համակարգիչների աշխատանքը, որի հետևանք կարող է լինել տվյալ ընկերության արտադրանքի անորակությունը, կամ ընդանրապես արտադրական գործընթացի դադարեցումը, որի պատճառով այն կարող է զիչել իր դիրքերը մյուս ընկերությանը առևտրի շուկայում:
       2. Հակավիրուսային ծրագրերի ներդրման և շահույթ ստանալու նպատակով:
       3. Սիրողական բնույթի հակերների ստեղծած վիրուսները:

                                                                Լրտես ծրագրեր [Spyware]


Լրտես ծրագրերը Spyware նախատեսված են համակարգչի վրա մուտքագրված ինֆորմացիայի հավաքման, պահպանման և փոխանցման համար:

 

Այս ծրագրերը չեն համարվում վիրուս և համակարգի համար հիմնականում անվտանգ են, սակայն կարող են մեծ վնաս հասցնել համակարգչից օգտվողներին, քանի որ թույլ են տալիս հետևել օգտագագործողի աշխատանքին, գողանալ գաղտնի տեղեկություններ, այդ թվում՝ գաղտնաբառեր: Սովորաբար լրտես ծրագրերը համակարգչի վրա աշխատում են գաղտնի և միանգամայն աննկատ: Դուք չեք կարող նրանց գտնել ոչ սկավառակի, ոչ էլ բաց ծրագրերի ցուցակում:

 

Ստեղնաշարային լրտես ծրագրերը (KeyLogger) ոչ միայն գրանցում են մուտքագրված ստեղնաշարային կոդերը, այլ նաև կարողանում են պահպանել և ուղղարկել ինֆորմացիան՝ նախօրոք մշակված հասցեով: Նրանք կարող են տեղեկություններ տրամադրել բաց պատուհանների, օգտագործվող ծրագրերի, այցելվող կայքերի, էկրանի նկարների, և սոցկայքերում հաղորդագրությունների մասին: Այս ծրագրերը օգտագործվում են բազմաթիվ նպատակներով, որոնցից հիմնականը համարվում են մարքեթինգային հետազոտությունները և նպատակային գովազդը. . .

 

Լրտես ծրագրերի օգտագործումը սեփական նպատակների համար, ինչպես օրինակ այլ մարդկանց գաղտնի լրտեսումը, վտանգավոր է և նույնիսկ որոշ երկրներում օրենքով արգելվում Է:

 



Category: hodvazner