Loading...

Հավելվածների նախագծում եւ ծրագրավորում

Ծրագրային ապահովման մշակմանը «FIXIT IT COMPANY» ծրագրային թիմը մոտենում է կառուցվածքային, համակարգված եղանակով, որպեսզի երաշխավորվի, որ լուծումը լիովին բավարարում է վերջնական օգտատերին: Ծրագրային ապահովման մշակումը սովորաբար կատարվում է մի քանի փուլով:

Պահանջների ուսումնասիրության փուլ

Ծրագրային ապահովման ստեղծման ամենավաղ փուլը պատվիրատուի հետ առաջին քննարկումն է: Այն իդենտիֆիկացնում է ցանկացած խոչընդոտ, որը կարող է կանգնած լինել ծրագրային հավելվածի մշակման ճանապարհին: Այս խոչընդոտները ներառում են պատվիրատուի ժամանակային սահամանափակումները, վերջնական ծրագրի տրամադրման համար տեխնիկական սահմանափակումները (օրինակ`արդյոք պատվիրատուն ունի համապատասխան սարքավորումային/ծրագրային ապահովում, որը անհրաժեշտ է արտադրանքի օգտագործման համար), ինչպես նաև բյուջետային միջոցների սահմանափակումները: Ենթադրելով, որ անհաղթահարելի սահմանափակումներ չկան, պահանջների ուսումնասիրության փուլը շարունակվում է պատվիրատուի հետ երկարատև քննարկման ձևով: Արդյունքում ունենում ենք արտադրանքի տեխնիկական պահանջների նկարագրություն, որը ներառում է բոլոր առանձնահատկությունները:

Նախագծման փուլ

Նախագծման փուլում «FIXIT IT COMPANY» ծրագրավորողները մշակում են ծրագիր, որը համապատասխանում է նկարագրության մեջ սահմանված պահանջներին: Սա այն փուլն է, որի ժամանակ ծրագրավորողներն ստեղծում են նախատիպ, որը սկզբում կարող է լինել հավելվածի նախնական օգտագործողի ինտերֆեյսի տեսքով: Նախագծման փուլի նպատակը վերջնական հավելվածի կմախքի ստեղծումն է և հավելվածի ստեխծման համաձայնեցումը պատվիրատուի հետ:

Զարգացման փուլ

Երբ պատվիրատուն հավանություն է տալիս նախատիպին, «FIXIT IT COMPANY» ծրագրավորողները շարունակում են կատարելագործել այդ նախատիպը՝ կոդը ընդարձակելու միջոցով: Արդյունքում ստացվում է ուսումնասիրության փուլում նկարագրված պահանջներին համապատասխանող հավելվածը:

Փորձարկման փուլ

Փորձարկման փուլում ստուգվում են համակարգի բոլոր էլեմենտնեերի ֆունկցիոնալությունը: «FIXIT IT COMPANY» ծրագրային թիմը թեստավորում է հավելվածի ինտեգրումը պատվիրատուի տեխնիկական և ծրագրային միջավայրում, ինչպես նաև ցանկացած նախորդ տարբերակների հետ: Փորձարկման փուլի նպատակներն են`, փորձարկել, որ հավելվածը բավարարում է օգտատիրոջ բոլոր վերջնական պահանջներին` սահմանված ուսումնասիրության փուլում, որ հավելվածը ճշգրտորեն մշակում է օգտագործողների տվյալները, և որ նոր համակարգը համապատասխանում է «FIXIT IT COMPANY» ընկերության և պատվիրատուի որակային պահանջներին: Երբ ծրագրի հետ կապված հիմնական խնդիրները լուծված են, ծրագրային ապահովումը պատրաստ է տեղակայման պատվիրատուի տեխնիկական միջավայրում: Ծրագրի բարդությունից կախված` ստեղծվում է սխալների վերահսկման համակարգ, այնպես որ բոլոր խնդիրները կարող են լուծվել հաջորդող սպասարկման փուլում:

Տեխնիկական սպասարկման փուլ

Նախագծված ծրագրային ապահովումը մտնում է տեխսպասարկման փուլ: Նույնիսկ նախորդ փուլերում մանրուքների վրա մեծ ուշադրություն դարձնելու դեպքում, ծրագրային ապահովման մեջ հնարավոր է անհրաժեշտ լինեն փոփոխություններ, եթե`

  1. Պատվիրատուն որոշել է ընդարձակել ծրագրային պահովումը
  2. Բիզնես ծրագրերը, որոնք եղել են հավելվածի ստեղծման ժամանակ փոփոխություն են կրել, ինչը պահանջում է փոփոխություններ ծրագրային ապահովման մեջ: