Loading...

Համակարգերի անվտանգության ապահովում եւ սպասարկում

Երբ իրականացվում են ցանցերի նախագծումը և կառուցումը, մեծ ուշադրության են արժանանում անվտանգության ապահովման հարցերը: Ցանկացած տեղեկատվական համակարգում առկա է անվտանգությունը խախտող գործողությունների հավանականություն:

Տեղեկատվական համակարգի անվտանգության համար անհրաժեշտ է ստեղծել ցանցային ռեսուրսների անվտանգության արդյունավետ քաղաքականություն: Այն ենթադրում է միջցանցային էկրանների, հակավիրուսային ծրագրերի, տրաֆիկի զտման ծրագրերի, օգտատերերի իդենտիֆիկացիայի և այլ հնարավորությունների օգտագործում: Կարևոր է ժամանակին իրականացնել մասնագիտացված ծրագրերի տեղադրում և թարմացում, կանոնավոր կերպով իրականացնել անվտանգության համակարգերի աուդիտ, գաղտնագրել տրաֆիկը, կիրառել աուտենտիֆիկացիա և իրականացնել ռեսուրսների մուտքի վերահսկում: Այս բոլոր տեխնոլոգիաների կիրառման հարցերը, դրանց կարգավորման և տեղադրման մեթոդները, նրանց փոխկապակցվածությունը որոշվում են տեղեկատվական անվտանգության կանխավ ստեղծված քաղաքականությամբ:

“FIXIT IT COMPANY” ընկերության մասնագետները շատ լավ գիտեն, թե ինչպիսի գործողություններ պետք է իրականացվեն ցանցում անվտանգության ապահովման համար: Այս ոլորտում “FIXIT IT COMPANY” ունի աշխատանքային մեծ փորձ, ինչը թույլ է տալիս տարբեր մակարդակի կորպորատիվ ինֆորմացիոն ցանցերի համար ստեղծել ապահով պաշտպանություն: