Loading...

Տվյալների փոխանցման մեթոդների ստեղծում եւ համակարգային ինտեգրում

Այսօր տվյալների փոխանակումը որոշիչ դեր կարող է խաղալ ընկերության աշխատակիցների, գործընկերների, հաճախորդների և այլ անձանց համագործակցության ապահովման համար: Իհարկե, որոշ դեպքերում, տվյալների փոխանցման համար կարելի է օգտագործել սովորական ինտերնետ կապը: Բայց եթե խոսքը գնում է կոնֆիդենցիալ տվյալների փոխանցման մասին, ապա պետք է անհանգստանալ ձեր տվյալների փոխանցման ցանցի պաշտպանության համար: «FIXIT IT COMPANY» ընկերությունը իրականացնում է ցանկացած տիպի և բարդության տվյալների փոխանցման ցանցի նախագծում` հաշվի առնելով պատվիրատուի գործունեության և պահանջների առանձնահատկությունները, ապահովում է հուսալի կապի միջոցներ տվյալների փոխանցման համար: «FIXIT IT COMPANY» առաջարկում է իր ծառայությունները ցանկացած ոլորտի ընկերություններին:

«FIXIT IT COMPANY» ընկերությունում տվյալների ցանցի նախագծման առանձնահատկությունները

Կախված մեր պատվիրատուների կարիքներից` «FIXIT IT COMPANY» կարող է զարգացնել ցանկացած տիպի, ցանկացած բարդության և անվտանգության մակարդակի տվյալների փոխանցման ցանց: «FIXIT IT COMPANY» ընկերության մասնագետների կողմից որոշվում է ձեզ անհրաժեշտ տվյալների փոխանցման ցանցի օպտիմալ տեսակը, դրանց կառուցման առավել արդյունավետ սխեման ամենաբարձր արդյունավետության և հուսալիության հասնելու համար: «FIXIT IT COMPANY» ընկերության կողմից նախագծված տվյալների փոխանցման ցանցերի տվյալների անվտանգությունը ապահովվում են ինչպես ծրագրային, այնպես էլ սարքավորումներով:

Սիստեմային ինտեգրացիա

«FIXIT IT COMPANY» ընկերությունը հաշվի է առնում պատվիրատուների բոլոր պահանջները բիզնես ծրագրերի իրականացման համար նախագծերի պատրաստման ժամանակ` զարգացնելով ծառայությունների ինտեգրացիոն ինդիվիդուալ ծրագրեր խնդիրների լուծման համար: «FIXIT IT COMPANY» ընկերությունը առաջարկում է ձեր պահանջները բավարարող ինտեգրացիոն լուծումներ: Սիստեմային ինտեգրացիայի երկար տարիների փորձը թույլ է տալիս զարգացնել տարբեր չափերի ձեռնարկություններում միասնական տեղեկատվական տարածքի կազմակերպման առավել արդյունավետ մեթոդներ:

Ինտեգրացիայի միջոցների հիմանական նպատակն է շահագործվող ծրագրերը միավորել նոր լուծումների հետ առանց գործող ՏՏ ենթակառուցվածքի գործունակության դադարի կամ խախտման:

Ինտեգրացիայի հիմնական տեսակները,
Պլատֆորմ ինտեգրացիա

Պլատֆորմ ինտեգրացիան վերաբերվում է այն գործընթացներին և գործիքներին, որոնց միջոցով իրականացվում է տվյալների անվտանգ և օպտիմալ փոխանակումը տարբեր ծրագրերով:

Տվյալների ինտեգրացիա

Այն իր մեջ ներառում է իդենտիֆիկացիա (գտնվելու վայրի որոշումը), տվյալների գրացուցակավորում, տվյալների մոդելի կառուցում: Այս քայլերի ավարտից հետո տվյալները կարող են համատեղ օգտագործվել/ տարածվել տվյալների բազայի համակարգերում:

Ծրագրի ինտեգրացիա

Մի ծրագրի գործողությունների կամ տվյալների միավորումը մյուսի հետ, որի շնորհիվ ապահովվում է իրական ժամանակին մոտ ինտեգրացիա: Արդյունքում տարբեր ծրագրեր ներկայանում են որպես միասնական տեղեկատվական համակարգ:

Բիզնես ծրագրերի ինտեգրացիայի մեթոդների կիրառումը հեշտացնում է աշխատանքը ձեռնարկության կառավարման ժամանակակից էլեկտրոնային համակարգերի հետ, քանի որ

  • նվազեցնում է նոր արտադրանքների ձեռքբերման ծախսերի մակարդակը,
  • Թույլ է տալիս առկա ծրագրերը ավելի արդյունավետ օգտագործել նոր նպատակների համար: