Loading...

Պրոեկտի պլանավորում և բիզնես առաջարկների ներկայացում

Համաշխարհային տնտեսության տեխնոլոգիական սեկտորի բուռն զարգացման դարաշրջանում առաջացել է արդիական խնդիր` կապված ընկերության գործունեության տեղեկատվական ոլորտում բիզնես նախագծերի պլանավորման, դրանց պատրաստման ժամկետների և դրանք շահագործման հանձնելու ժամանակի հետ: Տեղեկատվական տեխնոլոգիաներում պրոֆեսիոնալ պլանավորված նախագիծը պետք է կառուցված լինի հաղորդակցական ճարտարապետությամբ, որը թույլ կտա նորարարական լուծումներ ներմուծել ինչպես արտադրանքի զարգացման փուլում, այնպես նաև արտադրանքի շահագործման հանձնելուց հետո: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, նախագծերի պլանավորման փուլում “FIXIT IT COMPANY” ընկերությունը առաջարկում է մեր տեսանկյունից ամենաարդյունավետ բիզնես լուծումներ, որոնք նպաստում են գործընկերության (պատվիրատուի) տնտեսական գործունեության բարենպաստ զարգացմանը: