Ծրագրային լուծումների ստեղծում փոքր եւ միջին բիզնեսի համար
2013 թ.-ի սկզբին “FIXIT IT COMPANY” ընկերությունը մշակել է փոքր և միջին բիզնեսների համար տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեթոդաբանական ծրագիր: Մեթոդաբանական ծրագրի մշակմանը մասնակցել են ընկերության ֆինանսա-վերլուծական, մարքետինգային, ծրագրային, տեխնիկակական, իրավաբանական բաժինների մասնագետները` “FIXIT IT COMPANY” ընկերության ղեկավարության վերահսկողությամբ: Տվյալ արտադրանքը նախատեսված է կորպորատիվ հաճախորդների համար: Մշակել ենք կորպորատիվ հաճախորդների հետ փոխգործակցության համակարգ, որը կարող է հարմարեցվել հաճախորդի պահանջներին:
Փոխգործակցության մեթոդաբանություն
Տվյալ արտադրանքի համար կորպորատիվ հաճախորդի “FIXIT IT COMPANY” ընկերությանը դիմելու ժամանակ ներկայանում են մարքետինգային բաժնի մասնագետները և նախնական ծանոթանում են հաճախորդի պահանաջների և սեփական բիզնեսի զարգացման համար ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործման արդյունքի սպասելիքների հետ: Մարքետինգային բաժնի մասնագետները ուսումնասիրում են հաճախորդի շուկայի սեգմենտը, վերլուծելով ա) շուկայի մասնակիցներին, բ)շուկայի առանձնահատկությունը, գ) էկոնոմիկայի այդ սեգմենտի տենդենցները, որի արդյունքում տալիս են փորձագիտական գնահատական տնտեսվարող սուբյեկտի` շուկայում զբաղեցրած դիրքի համատեքստում (ընկերության – հաճախորդի):
Ֆինանսա-վերլուծական բաժինը վերլուծում է հաճախորդ ընկերության ՏՏ ենթակառուցվածքը, գնահատում է ընկերության ՏՏ ենթակառուցվածքի պոտենցիալը, ընկերության ՏՏ ենթակառուցվածքում ներդրված կապիտալի արդյունավետությունը:
Մարքետինգային և ֆինանսա-վերլուծական բաժնի եզրակացության հիման վրա ընկերության ծրագրային բաժինը մշակում է առաջարկներ` ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ռեալիզացման ուղիների հետ կապված:
Իրավաբանական բաժինը ուսումնասիրում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների տվյալների օրինականությունը` ըստ պատվիրատուի երկրի գործող օրենսդրության:
Պատվիրատուի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հետ կապված առաջարկի` վերը նշված 4 կետերի ընդունումից հետո՝ արտադրանքը ուսումնասիրվում է ՏՏ մարկետինգային բաժնի կողմից և գնահատվում է “FIXIT IT COMPANY” ընկերության կողմից առաջարկվող ինֆորմացիոն արտադրանքի սպասվելիք արդյունքը:
Այս գործընթացի հիման վրա մարքետինգային բաժինը մշակված արտադրանքը կամ լուծումը տրամադրում է պատվիրատուին վերջնական քննարկման՝ լրացումների համար, ինֆորմացիոն տեխնոլոգիայի տեղակայմամբ և օգտագործմամբ՝ վերջնական տնտեսական արդյունք ստանալու նպատակով: