Loading...

Խորհրդատվությունը և ընկերության ծախսերի օպտիմալացումը IT ոլորտում

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում ընկերության (պատվիրատուի) ծախսերի օպտիմալացումը հանդիսանում է “FIXIT IT COMPANY” ընկերության տնտեսական գործունեության կարևոր ուղղությունը: Մասնագիտորեն կառուցված ՏՏ ենթակառուցվածքը և տնտեսվարող սուբյեկտի (պատվիրատուի-ընկերության) ինֆորմացիոն ստորաբաժանման ճարտարապետությունը անհրաժեշտ գործոններ են շուկայական պայմաններին և տնտեսվարող սուբյեկի ինֆորմացիոն քաղաքականության ձևի և տեխնոլոգիայի փոփոխությանը ժամանակին արձագանքելու համար:
Ինֆորմացիոն ոլորտում խորհրդատվությունը և ընկերությունների ծախսերի օպտիմալացումը հանդիսանում է “FIXIT IT COMPANY” ընկերության կարևոր ռազմավարական ուղղություններից մեկը:
2013 թ.-ի երրորդ եռամսյակում “FIXIT IT COMPANY” ընկերության կողմից մշակվել է կորպորատիվ հաճախորդների մեթոդական փոխգործակցությունը ՏՏ ոլորտում: Կոնցեպտուալ մակարդակի վրա այս արտադրանքը հանդիսանում է փոքր և միջին բիզնեսներում ծրագրային լուծումների զարգացման բաղադրյալ մասը:
“FIXIT IT COMPANY” ընկերության աշխատակիցների և թիմի կոնցեպտուալ մոտեցումը հանդիսանում է այն, որ գործընկերության բիզնես շահերը մեր ընկերության բիզնես շահերն են, որը ապահովում է մեր թիմի կողմից մշակված արտադրանքի և ծառայությունների պահանջարկ, ինչպես նաև երկարաժամկետ համագործակցություն: ՏՏ ոլորտում ընկերության ծախսերի օպտիմալացումից ակնկալվող տնտեսական ազդեցությունը դիտարկվում է “FIXIT IT COMPANY” ընկերության մարքետինգային, և ֆինանսա-վերլուծական բաժինների կողմից և ներկայացվում է հաճախորդին: