Սարքավորումների շահագործման ժամանակի երկարաձգում և տեխնիական սպասարկում
“FIXIT IT COMPANY” ընկերությունը իրականացնում է տնտեսվարող սուբյեկտների սարքավորումների տեխնոլոգիական բաղադրիչների շահագործման ժամկետի երկարաձգման և տեխսպասարկման ծառայություններ: Տվյալ ծառայությունը հանդիսանում է արտադրական սարքավորման վերականգման և ախտորոշման բաղադրիչ մասը:
Համաշխարհային տնտեսության գլոբալիզացման դարաշրջանում և տեխնոլոգիական արտադրանքի վաճառքի պլանավորման գործնթացից ելնելով գլոբալ մատակարարները հրաժարվում են ծրագրային և տեխնիկական սպասարկումից՝ ելնելով այն փաստից, որ լրանում են սարքավորումների շահագործման ժամկետները՝ որով պարտադրում են օգտատերերին արդիականացնել սարքավորումները:
Համաշխարհային տնտեսական վիճակի անկայունությունը, ֆինանսական շուկաների տատանումները և ճգնաժամային երևույթները հանգեցրել են սպառողական պահանջարկի անկմանը և այլ բացասական երևույթների, ինչի արդյունքում սարքավորումների օգտատերերը ընդհարվել են արդիականացման խնդրի հետ:
Բացասական տնտեսական գործոնները ստիպում են ընկերություններին՝ հիմնական ամորտիզացիոն միջոցները ուղղել ընթացիկ ծախսերի հաշվին (հարկային բեռի, վարկային միջոցների սպասարկման և այլն): Տնտեսվարող սուբյեկտների ապրանքների և ծառայությունների վաճառքի նվազումը մեծացնում է ռիսկերը, և այն արտացոլվում է բանկերի կողմից վարկային ռեսուրսների տրամադրման վրա, այդպիսով թույլ չի տալիս թարմացնել և արդիականացնել արտադրական միջոցները:
“FIXIT IT COMPANY” ընկերության կողմից մատուցված այս ծառայությունը՝ ընկերություններին տալիս է հնարավորություն ճգնաժամային վերականգման շրջանակներում երկարացնել սարքավորումների բարձր տեխնոլոգիական բաղադրիչների շահագործման ժամկետը, այդպիսով պայմաններ ստեղծել հնացած սարքավորումների արդիականացման համար: