Ինժինիրինգ
Մեր օրերում դժվար է պատկերացնել կազմակերպություն` առանց ՏՏ տեխնոլոգիաների: Դրանք վաղուց բիզնես գործընթացների անբաժանելի մասն են կազմում, որոնք զարգացման և ավտոմատացման միջոցով թույլ են տալիս հասնել առավելագույն հաջող արդյունքների: Մենք ապրում ենք տեխնոլոգիական հեղափոխության պայմաններում, և ՏՏ տեխնոլոգիաները զարգանում են այնքան արագ, որ երբեմն այդ առաջընթացին հետևելը շատ դժվար է դառնում: ՏՏ զարգացման հետ համնընթաց չքայլել նշանակում է արդյունավետության, արտադրողականության նվազում, ինչը հանգեցնում է շուկայական սեգմենտում դիրքերի կորուստի, ինչպես նաև պարզապես ֆինանսական կորուստների:
Այս ուղղությունը ներառում է ընկերությունում առկա ՏՏ ենթակառուցվածքի և բիզնեսի պահանջների վերլուծություն, ինչպես նաև ներառում է ձեռնարկությունում առկա բիզնես գործընթացների գնահատում կազմակերպության ՏՏ ենթակառուցվածքի զարգացնելու նպատակով:
Ստացված տվյալների հիման վրա “FIXIT IT COMPANY” ընկերության մասնագետները իրականացնում են բիզնեսի լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ առավել արդյունավետ սարքավորումների ընտրություն , ծրագրային ապահովման հաջող աշխատանքի համար անհրաժեշտ ցուցակի կազմում, պատրաստում են գործող ենթակառուցվածքի մոդեռնիզացման օրացույցային հերթականությունը, ինչպես նաև օժանդակում են մատակարարների ընտրությանը:
- ՏՏ լուծումների զարգացում,
- Առկա ենթակառուցվածքի վերլուծություն,
- Բիզնեսի պահանջների վերլուծություն,
- Ձեռնարկության բիզնես գործընթացների վերլուծություն,
- Ձեռնարկության կամ գրասենյակի համապատասխան ՏՏ ենթակառուցվածքի զարգացում,
- Բիզնեսի լիարժեք աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումների ընտրություն,
- Ծրագրային ապահովման աշխատանքի և օպտիմալացման համար անհրաժեշտ ցուցակի կազմում,
- Առկա ենթակառուցվածքի արդիականացման օրացույցային պլանի կազմում,
- Մատակարարների ընտրություն,
- Համակարգերի նախագծում և մոդելավորում,
- Սարքավորումների և ծրագրային ապահովման ընտրություն և տեղակայում,
- Սարքավորումների վերանորոգում և փոխարինում,
- Փորձարկում: