Loading...

Վեբ ծրագրավորում

«FIXIT IT COMPANY» ֊ ում որակավորում ունեցող մաստագետների կողմից մշակվում և նախագծվում են ցանկացած բարդության վեբ կայքեր և վեբ կողմնորոշվածությամբ ծրագրային ընդլայնումներ։ Ընկերության առաքելությունն անկախ նախագծի բարդությունից աշխատանքների բարձր մակարդակը և արդյունավետությունն է։ Հաշվի առնելով մեր հաճախորդների պահանջները և վեբ կայքերի պատրաստման արդի ստանդարտները ծրագրավորման գործընթացը սովորաբար կատարվում է 5 փուլով։

Վերլուծություն

Այս փուլում «FIXIT IT COMPANY» ֊ի ծրագրային թիմը պատվիրատուի հետ քննարկում է վերջինիս ցանկություններն ու պահանջները կայքի վերաբերյալ: Որոշվում է, թե ինչի համար է նախատեսված կայքը, ինչ տեսք պետք է ունենա, ովքեր են հանդիսանում նպատակային օգտագործողները, ինչպիսի ծրագրային ընդլայնումներ պետք է ապահովի կայքը և այլն:

Պլանավորում

Պլանավորման փուլում քննարկվում են կայքի նախագծման բոլոր առանցքային պահաջները և նպատակները: Ողջ ինֆորմացիան հավաքվում է և վերլուծվում նախագծի պլանի:

Դիզայն

Սա կայքի «ճարտարապետական» փուլն է: «FIXIT IT COMPANY» թիմը որոշում և նախագծում է կայքի առավել տրամաբանական դիզայնը: Փուլը կարող է ուղեկցվել հաճախորդի հետ պարբերական քննարկումներով, առաջնորդվելով կայքի արտաքին տեսքի վերաբարյալ վերջինիս ցանկություններով։

Ծրագրավորում

Այս փուլում «FIXIT IT COMPANY» ծրագրային թիմն իրականացնում է պլանավորման փուլում մշակված պլանները: Ծրագրավորողները նախագծում են տվյալների բազան, գրում են ծրագրային կոդը հիմք ընդունելով կայքի նախորդ փուլերում կատարված աշխատանքները և հաճախորդի հետ քննարկումները:

Թեստավորում

Այս փուլում փորձարկվում են կայքի ամբողջ ֆունկցիոնալը, կրկին անգամ ստուգվում է, որ կայքը բավարարում է բոլոր պահանջներին և համապատասխանում է ընկերության որակի ստանդարտներին: