ՆՈՈՒՏԲՈՒՔԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 Առաջարկում ենք Ձեզ նոութբուքերի, նեթբուքերի ծրագրային և տեխնիկական սպասարկման ծառայությունների լայն տեսականի:


Արդիյական սարքավորումների միջոցով կատարվում են BGA զոդման ավտոմատացված

և բարցորակ աշխատանք ամենաբարդ բորտերի և պլատաների վրա: 

Մենք ունենք նոութբուքերի, նեթբուքերի  պահեստամասերի լայն տեսականի, ինչը հնարավորություն է տալիս մեր սերվիս կենտրոնի մասնագետներին կարճ ժամանակահատվածում  լուծել Ձեզ անհանգստացնող բոլոր հարցերը: Իսկ անհրաժեշտ պահեստամասի բացակայության դեպքում կարող եք այն պատվիրել:

  1. Տեղում կատարվում է նախնական զննում մասնագետի կողմից և հաճախորդին հայտնում ենք նախնական զննման արդյունքները և մոտավոր արժեքը:
  2. Ցանկության դեպքում ապրանքը գրանցվում և ընդունվում է վերանորոգման:
  3. Տրվում է կտրոն, որտեղ նշված է ապրանքի մոդելը, սերիական համարը, ընդունման ամսաթիվը, նախնական զննման արդյունքները և վերանորոգման իրականացման նախնական ժամկետը
    Ավելի մանրամասն զննումից հետո հայտնում ենք ստույգ արժեքը և համաձայնության դեպքում իրականացնում վերանորոգումը:
     
  4. Վերանորոգման իրականացումից հետո տեղի է ունենում փորձարկում հաճախորդի ներկայությամբ և իրականացվում ապրանքի հանձնումը:

 

 

ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ


Համակարգչի բաղկացուցիչները տարիների ընթացքում հնանում են,

տեխնիկապես մաշվում, ինչի հետևանքով առաջանում են տարաբնույթ խնդիրներ: Համակարգիչը սկսում է ավելի դանդաղ աշխատել, չի բավարարում նորագույն ծրագրերի և խաղերի համար անհրաժեշտ պահանջներին: Սարքային և ծրագրային դիագնոստիկայի

միջոցով մեր մասնագետները կպարզեն անհրաժեշտ է արդյոք վերանորոգել բախկացույցիչները թէ փողարինել այն: